Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնման մասին

 

Հիմք ընդունելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի /ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018թ. դեկտեմբերի 17-ի թիվ 1676-Ն հրամանի հավելված/ դրույթների պահանջները՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված ուսանողների՝ համալսարանի առկա համակարգում (համապատասխան կամ հարակից մասնագիտություններով) ուսանողական իրավունքների վերականգնման մասին 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի դիմումներն ընդունվում են 2023 թվականի օգոստոսի 17-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ` ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնում (հասցե՝ ք.Գյումրի, Պ.Սևակի 4, 2-րդ հարկ), իսկ առցանց դիմումներն ընդունվում են info@shsu.am էլեկտրոնային հասցեով:

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. անձնագրի պատճենը,
  2. ակադեմիական տեղեկանքը,
  3. հեռացման կամ ազատման հրամանի պատճենը,
  4. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության):

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն

(0312) 2-77-70