ՇՊՀ-ում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Շիրակի պետական համալսարանում մայիսի 17-ին տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։
Օրակարգով նախատեսված առաջին հարցը «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի՝ համալսարանի 2022-2023 ուստարվա գործունեության հաշվետվության լսումը և գնահատումն էր։ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը ներկայացրեց հաշվետվությունը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին, ապա խորհուրդը քննարկեց և միաձայն բավարար գնահատեց հաշվետվությունը։
Հաջորդ հարցը վերաբերում էր ՇՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին։ Զեկույցով կրկին հանդես եկավ ՇՊՀ-ի ռեկտորը՝ ներկայացնելով հաղորդում համալսարանում ընթացող հավատարմագրման գործընթացի վերաբերյալ։
Այնուհետև Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը ներկայացրեց հաղորդում կենտրոնի կողմից իրականացված այն աշխատանքների մասին, որոնք առնչվում են դրամաշնորհային ծրագրերում ՇՊՀ-ի մասնակցության ապահովման և այլընտրանքային եկամուտներ ներգրավելու հարցերին: Այս հաղորդումն նույնպես ընդունվեց ի գիտություն:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ անդրադարձավ կազմակերպչական բնույթի օրակարգային և ընթացիկ մյուս հարցերին՝ հստակ ներկայացնելով դրանց նկատմամբ իր դիրքորոշումն ու այդ ուղղությամբ իր կողմից կատարված աշխատանքները:
Դրանով նիստն ավարտեց իր աշխատանքը:















