Դարձի՛ր կամավոր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ում
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կամավորական ծրագիրը եռամսյա նախաձեռնություն է, որի նպատակն է բակալավրիատի ուսանողներին զինել գիտելիքներով, հմտություններով և մենթորությամբ, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայի փոփոխվող մարտահրավերներին դիմակայելու համար: Առաջնորդության, քննադատական մտածողության և թիմային աշխատանքի խթանման միջոցով ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս դրական փոփոխություններ իրականացնել տեղական և համայնքային նախագծերի միջոցով:
Կամավորության ընթացքում ուսանողները.
- Կմասնակցեն կրթական մարտահրավերներին և առաջնորդության զարգացմանը նվիրված դասընթացներին և աշխատաժողովներին:
- Կներգրավվեն թիմերի ձևավորման և մենթորության ծրագրերում:
- Կնախագծեն և կիրականացնեն փոքրածավալ ծրագրեր՝ ուղղված իրենց համալսարանական համայնքներում կրթական խնդիրներին:
- Կընդլայնեն իրենց ծրագրերի ազդեցությունը՝ կազմակերպելով ավելի մեծ համայնքային նախաձեռնություններ:
- Կհամագործակցեն տարբեր համալսարանների իրենց հասակակիցների հետ:
Միացի՛ր մեզ և դարձի՛ր փոփոխության շարժիչ ուժը: https://www.tfaforms.com/5164296
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։