ՇՊՀ ուսանողուհին՝ միջազգային ուսանողական ինտերնետ-օլիմպիադայի մրցանակակիր

Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Շուշան Նահապետյանը 4-րդ միջազգային ուսանողական ինտերնետ-օլիմպիադայում ցուցաբերած լավագույն արդյունքի համար ստացել է հատուկ դիպլոմ։
Ինտերնետ-օլիմպիադան անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների միջև «Աշխարհի երկրների ընտրական համակարգեր» թեմայով։
Շնորհավորում ենք մեր սիրելի ուսանողուհուն և մաղթում նորանոր ձեռքբերումներ։