Շնորհակալական նամակ

Բոլոնիայի համալսարանի «Մշակույթի պատմության» ամբիոնի պրոֆեսոր Աննա Սիրինյանը շնորհակալական նամակ է հղել Շիրակի պետական համալսարանին։ Նամակում մասնավորապես նշվում է, որ Բոլոնիայի համալսարանի մագիստրանտ Մարիկա Մուրջիոնիի ՇՊՀ-ի «Հայոց լեզվի և գրականության» ամբիոնում կատարած հետազոտությունները մեծապես նպաստել են նրա կողմից իրականացրած մագիստրոսական թեզի աշխատանքի արդյունավետությանը։

Նշենք, որ Մարիկա Մուրջիոնիի մագիստրոսական թեզի գիտական ղեկավարը Աննա Սիրինյանն էր, իսկ թեզի թեման առնչվում էր Շիրավանզադեի «Նամուս» վեպին։