ՇՊՀ դպրոցի հերթական ձեռքբերումը

Շարունակվում են «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի դպրոցի հաջողությունները։

Օրերս անգլերենի ուսուցչուհի Նարինե Աբրահամյանը ստացել է ուսուցիչների որակավորման երկրորդ տարակարգը, իսկ պատմության ուսուցիչներ Արմեն Մելքոնյանն ու Անուշ Միքայելյանն արժանացել են ուսուցիչների որակավորման ամենաբարձր ցուցանիշին՝ 4-րդ տարակարգին։

Շնորհավորում ենք մեր հարգարժան գործընկերներին այս կարևոր ձեռքբերման համար՝ մաղթելով նրանց մասնագիտական նորանոր հաջողություններ և ստեղծագործական անսպառ եռանդ։