ՇՊՀ-ում մեկնարկելու են պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Շիրակի պետական համալսարանը երաշխավորվել է որպես պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպություն` «Առարկայական գիտելիքի զարգացում» բաժնով, ինչպես նաև 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների պարտադիր վերապատրաստման մասով։

Վերապատրաստումներն իրականացվելու են հետևյալ հանրակրթական առարկաների գծով․

1․ Հայոց լեզու և գրականություն
2․ Մաթեմատիկա
3․ Ռուսաց լեզու
4․ Անգլերեն
5․ Ֆիզիկական կուլտուրա
6․ Ֆիզիկա
7․ Աշխարհագրություն
8․ Կենսաբանություն
9․ Պատմություն
10․ Տարրական ուսուցման մեթոդիկա
11․ ՆԶՊ։

Մասնակցության դիմում-հայտերը կարող եք ուղարկել մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ, ժամը 18։00-ն mesrop.1964@mail.ru էլեկտրոնային հասցեին։

Նկատի ունենալով նոր ուսումնական տարվա ծանրաբեռնավածությունը՝ ՇՊՀ-ն պատրաստ է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենների և ուսուցիչների հետ քննարկել դասընթացների մեկնարկին, անցկացման ժամկետներին և ձևաչափին (առկա, հիբրիդային) առնչվող հարցերը։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեսրոպ Ղալաչյանին՝  093 17 14 14 հեռախոսահամարով։