«Օլիմպիական կրթության ներկայիս հիմնահարցերը հանրակրթական դպրոցներում» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական սեմինար՝ «Օլիմպիական կրթության ներկայիս հիմնահարցերը հանրակրթական դպրոցներում» թեմայով: Բանախոսը Սպորտի և արվեստի ամբիոնի վարիչ Գևորգ Աղանյանն էր։
Սեմինարի նպատակն էր վերլուծել օլիմպիական կրթության դերը դպրոցական կրթական համակարգում, բացահայտել առկա հիմնախնդիրները և առաջարկել բարելավման ուղիներ։
Գ. Աղանյանը ներկայացրեց օլիմպիական կրթության գաղափարախոսությունը և հիմնական սկզբունքները, անդրադարձավ հանրակրթական դպրոցներում այդ հարցերին առնչվող առկա խնդիրներին։ Նա նաև խոսեց ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենի ուսմունքի և դրա՝ կրթական համակարգի վրա ունեցած ազդեցության մասին՝ շեշտելով այդ գաղափարների արդիականությունն ու կարևորությունը դպրոցահասակ երեխաների դաստիարակության գործում։
Այնուհետև «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 2024-2025 ուստարվա մագիստրատուրայի շրջանավարտ Մելինե Գալոյանը ներկայացրեց իր կողմից իրականացված հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում էին հանրակրթական դպրոցներում առկա օլիմպիական կրթության ներկայիս հիմանահարցերին։
Սեմինարն ավարտին տեղի ունեցավ քննարկում և հարցուպատասխան։


