Գյումրու բուհերի հավաքական թիմը՝ «Ֆուտզալի Համալսարանական Լիգայի» մրցանակակիր
ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերի «Ֆուտզալի Համալսարանական Լիգա» մրցաշարի եզրափակիչ փուլում Շիրակի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հավաքականը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմի հետ համառ և անզիջում պայքարի արդյունքում 3։5 հաշվով զբաղեցրեց 2-րդ պատվավոր հորիզոնականը։
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում ավելի բարձ հորիզոնականներ։
Հիշեցնենք, որ Գյումրու բուհերի հավաքական թիմը նախորդ երեք տարիներին անընդմեջ հաղթանակ է տարել մրցաշարերում։




