«Արևելյան փոխառությունները Գյումրու արդի խոսվածքի դարձվածային միավորներում» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Արևելյան փոխառությունները Գյումրու արդի խոսվածքի դարձվածային միավորներում» թեմայով գիտական սեմինար։ Բանախոսն էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Սուսաննա Զաքարյանը։
Սեմինարի նպատակն էր՝
- գնահատել լեզվի բառապաշարը` որպես պատմական կարգ,
- Գյումրիի խոսվածքը ներկայացնել արևելյան լեզուներից անցած բառերի համատեքստում,
- բացահայտել դարձվածքների (հատկապես` օտար բաղադրիչ ունեցող), ազդեցությունն ազգային լեզվամտածողության վրա:
Բանախոսը ներկայացրեց Գյումրիի և հարակից գյուղերի խոսվածքներում պահպանված արևելյան լեզուներից եկած բանավոր փոխառություններ, ամբողջապես փոխառյալ կամ օտար բաղադրիչ պարունակող դարձվածային միավորներ: Քննարկվեց այդ դարձվածքների ազդեցությունը ազգային լեզվամտածողության վրա և հիմնավորվեց դարձվածքների երկարաժամկետ կիրառելիությունը տարբեր ոլորտներում:
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ներկայացված դիտարկումների քննարկում, հարցուպատասխան:




