«Տեղեկատվական տեխնոլոգիաները որպես աշխարհագրության զարգացման ժամանակակից ուղղություն» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Աշխարհագրության և սերվիսի ամբիոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաները որպես աշխարհագրության զարգացման ժամանակակից ուղղություն» թեմայով, որի բանախոսն էր երկրաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ Ռուդոլֆ Սարգսյանը։
 Սեմինարի ընթացքում բանախոսը համառոտ ներկայացրեց աշխարհագրության՝ որպես գիտության զարգացման պատմությունը, անդրադարձավ ժամանակակից աշխարհագրական տեղեկատվական համակարգերին։
Ռ․ Սարգսյանը հիմնավորեց աշխարհագրության, ԱՏՀ-երի և ժամանակակից ՏՏ ոլորտի միջև կապը՝ Java ծրագրավորման լեզվի և ArcGIS ծրագրի համադրման միջոցով կազմելով Հայաստանի տարածքի երկրաշարժերի էպիկենտրոնների բաշխվածության դինամիկ քարտեզը։ Նա նշեց, որ աշխարհագրության՝ որպես գիտության զարգացումն արդի աշխարհում դժվար է պատկերացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծման։
Սեմինարն ընթացավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում: