«Գրական ուղղությունները և դպրոցները համաշխարհային դասական գրականության և ազգային գրականությունների համատեքստում. տիպաբանությունը, ընդհանրություններն ու առանձնահատկությունները» միջազգային գիտաժողով
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ՌԴ ԳԱ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի և Վենետիկի Մխիթարյան միաբանության կողմից 2024թ. հոկտեմբերի 8-ից 10-ը կազմակերպվում է «Գրական ուղղությունները և դպրոցները համաշխարհային դասական գրականության և ազգային գրականությունների համատեքստում (վաղ կլասիցիզմից մինչ 20-րդ դարի 20-ական թվականներ). տիպաբանությունը, ընդհանրություններն ու առանձնահատկությունները» միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն և ռուսերեն:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտը մինչև 2024թ. օգոստոսի 30-ը ուղարկել siranush.margaryan.71@mail.ru էլ. հասցեին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):