«Թիմը և անհատը. փոխազդեցությունների առանձնահատկությունները, դերերի բաշխումը թիմում» թեմայով ակադեմիական խորհրդատվություն ՇՊՀ-ում

Ապրիլի 14-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ ակադեմիական խորհրդատվություն-դասախոսություն՝ «Թիմը և անհատը. փոխազդեցությունների առանձնահատկությունները, դերերի բաշխումը թիմում» թեմայով։ Ակադեմիական խորհրդատվության նպատակն էր ուսանողներին ներկայացնել թիմային աշխատանքի դինամիկան, դերերի բաշխման սկզբունքները և արդյունավետ համագործակցության մեխանիզմները։

Բանախոսը՝ Մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ․գիտ․թեկն․, դոցենտ Լուսիկ Ղուկասյանը, վերլուծեց թիմի հիմնական բնութագրերը, թիմային աշխատանքի գործընթացներն ու տեսակները, անդրադարձավ թիմային աշխատանքի արդյունավետության առավելություններին և ներկայացրեց դրանց բարձրացման համար գործնական ուղիները։

Դասընթացն անցկացվեց «ՇՊՀ հիմնադրամի ակադեմիական խորհրդատվությունների կառավարման աշխատակարգի» համաձայն։

Ակադեմիական խորհրդատվություններն իրականացվում են ՇՊՀ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանի վերահսկողությամբ և Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանի համակարգմամբ։