Հանդիպում-քննարկում ուսանողների և ուսումնական խորհրդատուների հետ

Նոյեմբերի 13-ին և 14-ին Շիրակի պետական համալսարանի Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանը և Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանը հանդիպում-քննարկումներ անցկացրին համալսարանի երեք ֆակուլտետների և Ռազմական ամբիոնի ուսումնական խորհրդատուների ու կուրսերի ավագների հետ:
 Գայանե Ավետիսյանը մասնակիցներին ներկայացրեց ՇՊՀ-ի «Ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման կարգում» ամրագրված մի շարք դրույթները, որոնք վերաբերում են ուսանողների ակադեմիական և սոցիալական կարիքների բացահայտմանը, ինչպես նաև անդրադարձավ ուսումնական խորհրդատուների իրավունքներին ու պարտականություններին։
 Վահրամ Էլոյանը ներկայացրեց ՈՒԱԲԳՀ բաժնի գործառույթները, պետական և ներբուհական ուսանողական նպաստների ու կրթաթոշակների հատկացման կանոնակարգի կարևոր կետերը։ Նա նշեց, որ համալսարանի շահառուներն իրենց ձայնը կարող են լսելի դարձնել նաև բուհում առկա «Բողոքների, դժգոհությունների և առաջարկությունների արկղի» միջոցով։
 Այս հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր կիսամյակի քննաշրջանի ավարտից հետո՝ «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման կարգի» համաձայն։
Հանդիպումներն անցան բուռն քննարկման, հարց ու պատասխանի մթնոլորտում: