Հեծանվային արշավ՝ նվիրված ՇՊՀ-ի 90-ամյակին
Շարունակվում են Շիրակի պետական համալսարանի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառումները
Հերթական միջոցառումը կազմակերպեց բուհի Սպորտի և արվեստի ամբիոնը բուհի Ուսանողական խորհրդի հետ: Միջոցառումը հեծանվային արշավ էր, որի մեկնարկը տրվեց համալսարանից։ Հեծանվային արշավի մասնակիցները շարժվեցին դեպի Մայր Հայաստան հուշահամալիր:
Այս առողջարար և ոգեշնչող արշավին մասնակցում էին 12 ուսանողներ, ովքեր իրենց ոգևորությամբ արժանանում էին անցորդների ժպիտներին:
Այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ ընդգծվեց համալսարանի 90-ամյակի միջոցառումների բազմաբովանդակ և յուրօրինակ բնույթը։
