Վարպետաց դաս ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի և «Ժեստ» հոգեբանական կենտրոնի միջև գործընկերային հարաբերությունները հաստատվել են վաղուց։ Այդ կապերն է՛լ ավելի ամրապնդելու նպատակով «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Մարիամ Մեհրաբյանը կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման հնգամյակի առթիվ վարպետաց դաս անցկացրեց ՇՊՀ-ի ուսանողների համար՝ ներկայացնելով նաև կենտրոնի կողմից հրատարակված «Մանկական հոգեբանության շտեմարան» գիրքը։

ՇՊՀ-ի ռեկտորի անունից պատվոգիր հանձնվեց Մարիամ Մեհրաբյանին «Ժեստ» հոգեբանական կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հնգամյակի առթիվ։ Վերջինս էլ իր հերթին համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանին և Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչի ԺՊ Կարինե Սահակյանին հանձնեց շնորհակալագրեր՝ գիտագործական համագործակցության համար։