ՇՊՀ-ում էին Սարատովի պետական տեխնիկական համալսարանի ներկայացուցիչները

Շիրակի պետական համալսարանի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանն ու Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը հոկտեմբերի 11-ին հանդիպեցին Գյումրու Ռուսական տան տնօրեն Անտոն Բերյանևի, Սարատովի պետական տեխնիկական համալսարանի Կիրառական տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ինստիտուտի տնօրեն Սվետլանա Կումովայի և «Ֆինանսներ և բանկային գործ» ամբիոնի վարիչ Եկատերինա Նեստերենկոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Շիրակի պետական համալսարանի և Սարատովի պետական տեխնիկական համալսարանի միջև առաջիկայում նախատեսվող համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը քննարկեցին ծրագրեր, որոնք կնպաստեն համալսարանների միջև նոր փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։