«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ՝ նվիրված համալսարանի 90-ամյակին
Շիրակի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում «Կրթություն 360» ՀԿ-ի հետ անցկացրեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ, որի հարցերը կազմել էր նշված ՀԿ-ն։ Խաղին մասնակցում էին բուհի ֆակուլտետների և ՇՊՀ ավագ դպրոցի թիմերը։
Համառ և դիտարժան խաղի արդյունքում հաղթող թիմեր դարձան․
1-ին հորիզոնական՝ «Բալանս»-Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ
2-րդ հորիզոնական՝ «Ֆենիքս»-ՇՊՀ ավագ դպրոց
3-րդ հորիզոնական՝ «Վիկտորիա»-Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ
Անհատական խաղի հաղթողներն էին՝
1-ին հորիզոնական՝ Հարություն Ավետիսյան-ՇՊՀ ավագ դպրոց՝ 10-րդ դասարան
2-րդ հորիզոնական՝ Երվանդ Սերոբյան- ՇՊՀ ավագ դպրոց՝ 12-րդ դասարան
3-րդ հորիզոնական՝ Լևոն Հրաչյան-Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ՝ «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)» 4-րդ կուրս











