ՇՊՀ-ում անցկացվեց «Ներառականությունն իմ աչքերով» խորագրով ֆլեշմոբ
Հայկական Կարիտասը «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում Շիրակի պետական համալսարանի բակում անցկացրեց «Ներառականությունն իմ աչքերով» խորագրով ֆլեշմոբ, որի ընթացքում ուսանողները պաստառների վրա գրեցին և նկարեցին իրենց պատկերացումները ներառական կրթության մասին։
Ֆլեշմոբն իրականացվեց երկու կազմակերպությունների միջև կնքված հուշագրի և համատեղ միջոցառումների կազմակերպման ու անցկացման համաձայնագրի հիման վրա՝ ՇՊՀ-ի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։













