Հավաստագրեր հանձնվեցին վերապատրաստման մասնակիցներին

Այսօր ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը վկայագրեր հանձնեց ապրիլի 9-12-ը ՇՊՀ-ում անցկացված խորհրդատվական սեմինար-վերապատրաստման մասնակիցներին։ Վերապատրաստման նպատակն էր ՇՊՀ-ի շրջանավարտներին և բակալավրի մագիստրոսի կրթական ծրագրերի ավարտական կուրսերի ուսանողներին ուսուցչի թափուր տեղը համալրելու համար հայտարարված մրցույթներին մասնակցելուն նախապատրաստելը։

Շնորհավորելով մասնակիցներին՝ ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը հույս հայտնեց, որ դասընթացը ծառայել է նոր գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը և մասնակիցներին կօգնի հետագա ձեռքբերումներում:

Ուսումնամեթոդական Գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն. Ավետիսյանն իր խոսքում կարևորեց մասնակիցների կողմից հետադարձ կապի ապահովման անհրաժեշտությունը:

Մասնակիցներն էլ շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավարությանն ու դասընթացավարներին և հանդես եկան դասընթացների կառուցվածքին ու բովանդակությանն առնչվող դիտարկումներով ու առաջարկություններով։

Վերապատրաստումն անցկացվել է ՇՊՀ-ի Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի կողմից։ Դասընթացավարներն էին ՇՊՀ-ի վերապատրաստումների պատասխանատու Մեսրոպ Ղալաչյանը, Ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ինեսսա Շուխյանը։