«Այլընտրանքային սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների գործունեությունը Շիրակի մարզում» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական սեմինար՝ «Այլընտրանքային սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների գործունեությունը Շիրակի մարզում» թեմայով։
Բանախոսը՝ Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Ամալյա Խադունովան, ներկայացրեց, որ Հայաստանում 2016թ․ սկսած կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի համակարգը փոխվում է՝ նախապատվությունը տալով այլընտրանքային խնամքի մոդելներին։ Պետությունը վերջին տարիներին առավել ակտիվորեն զարգացնում է ցերեկային խնամքի ծառայությունները։
Որպես օրինակ նա ներկայացրեց Շիրակի մարզում գործող «Խաչմերուկ» հիմնադրամի «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագիրը, որը իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակմամբ։ Կառույցը մատուցում է սոցիալ-հոգեբանական աջակցություն, սնունդ, իրավական խորհրդատվություն, կրթական ու թերապևտիկ ծառայություններ և այլն։
Ա․ Խադունովան նշեց, որ տարեցտարի ավելանում է թե՛ կենտրոնների, թե՛ շահառուների թիվը, ինչը ևս մեկ վկայություն է նման ծառայությունների կարևորության և պահանջարկի մասին:



