«Բնական կենսախթանիչների ազդեցությունը սիսեռի տարբեր սորտերի արդյունավետության վրա» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում անցկացվեց «Բնական կենսախթանիչների ազդեցությունը սիսեռի տարբեր սորտերի արդյունավետության վրա» թեմայով գիտական սեմինար։ Բանախոսն էր Կենսաբանության և քիմիայի ամբիոնի հրավիրյալ դասախոս, «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Լուսինե Սուվարյանը։
Սեմինարի ընթացքում նա ներկայացրեց Սելեկցիոն կայանի և ՀՊՄՀ-ի համատեղ իրականացրած փորձի արդյունքները։ Փորձի գլխավոր նպատակն է եղել ուսումնասիրել աշնանացան և գարնանացան սիսեռի տարբեր սորտերի վրա բնական կենսախթանիչների ազդեցությունը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բնական կենսախթանիչները դրական ազդեցություն են ունեցել բերքատվության աճի ու հիվանդությունների նկատմամբ դիմադրողականության բարձրացման վրա և լավագույն խթան են հանդիսանում «Կանաչ» գյուղատնտեսություն զարգացնելու համար։
Լուսինե Սուվարյանը նաև տեղեկացրեց, որ բնական կենսախթանիչներ ագրիմիտինը և բակտերիալ մելամինը սինթեզվում են Հայաստանում:





