«Լեոնարդոյի հայկական առեղծվածը» թեմայով սեմինար ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի Հասարակական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Լեոնարդոյի հայկական առեղծվածը» թեմայով սեմինար, որի բանախոսն էր Սպորտի և արվեստի ամբիոնի դոցենտ Արաքս Մարգարյանը։
Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձավ Լեոնարդո դա Վինչիի կյանքի և գործունեության որոշ անտեսված կողմերին՝ ներկայացնելով նոր և հետաքրքիր տեղեկություններ նրա հայկական կապերի մասին: Լեոնարդոյի հիշատակություններից ներկայացրեց փաստեր Կիլիկիա կատարած ուղևորության մասին, որոնք նշված են «Ատլանտյան կոդեքսում» տեղ գտած հայկական նամակներում:
Սեմինարի ժամանակ հնչեցրած կարծիքներն ու տեսակետներն հիմնավորելու նպատակով՝ Ա․ Մարգարյանը նաև ներկայացրեց օգտագործված գրականության ցանկը։





