Ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ ՇՊՀ-ում
2024 թվականին Շիրակի պետական համալսարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես հանրակրթական ուսումնական հաստատության՝ կամավոր ատեստավորման ժամանակ 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած և «Առարկայական գիտելիքի զարգացում» բաժնով ուսուցիչների վերապատրաստում իրականացնող կազմակերպություն:
Սեպտեմբերի 13-ին բուհում մեկնարկեցին նշված դասընթացները՝ Հայոց լեզու, Պատմություն, ՆԶՊ, Ֆիզկուլտուրա, Մաթեմատիկա, Անգլերեն, Տարրական ուսուցման մեթոդիկա, Կենսաբանություն և Ֆիզիկա առարկաներից, որոնց մասնակցում են 85 ուսուցիչներ Շիրակի և այլ մարզերից։
Ընդառաջ գնալով մասնակից ուսուցիչների առաջարկություններին՝ դասընթացներն անցկացվելու են ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևաչափով։







