ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների՝ ներբուհական և բուհից բուհ տեղափոխությունների  մասին

Հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/դրույթների պահանջները՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը ներբուհական (առկա բաժիններից` հեռակա, հեռակա բաժիններից` առկա) և ՀՀ/օտարերկրյա բուհերից ուսանողների  տեղափոխության մասին 2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի դիմումներն ընդունում է 2024 թվականի օգոստոսի 19-ից սեպտեմբերի 16` ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնում (հասցե՝ ք. Գյումրի, Պ. Սևակի 4, 2-րդ հարկ), իսկ առցանց դիմումներն ընդունվում են info@shsu.am էլեկտրոնային հասցեով:

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. անձնագրի պատճենը,
  2. ակադեմիական տեղեկանքը,
  3. տեղեկանք ուսումնառած բուհից (բուհից բուհ տեղափոխության ժամանակ),
  4. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության):

 

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն

(0312) 2-77-70