«ՆԱԴPH պարունակող բաղադրամաս հավի ձվի դեղնուցից և այդ բաղադրամասով իմունային բջիջների ՆԱԴPH օքսիդազի ակտիվացման մեխանիզմը in vitro» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի Կենսաբանության և քիմիայի ամբիոնում անցկացվեց գիտական սեմինար «ՆԱԴPH պարունակող բաղադրամաս հավի ձվի դեղնուցից և այդ բաղադրամասով իմունային բջիջների ՆԱԴPH օքսիդազի ակտիվացման մեխանիզմը in vitro» թեմայով, որի բանախոսն էր կ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանը։
 Բանախոսը ներկայացրեց նոր մեթոդ, որով առաջին անգամ հավի ձվի դեղնուցից անջատվել է ՆԱԴPH պարունակող սպիտակուցային բաղադամաս (ՆՍԲ) — Fe (III)-ի հետ կազմելով կոմպլեքս, որն ունակ է անընդհատ գոյացնել սուպերօքսիդ ռադիկալներ (O2-)։ Այս կոմպլեքսը կարող է կիրառվել որպես բնական հակաբակտերիալ և իմունային ակտիվությունը խթանող միջոց՝ հատկապես թոքերի ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ փորձում, իսկ հետագայում` կլինիկական փորձարկումների ժամանակ։
 Սեմինարի ավարտին Ս․ Ալեքսանյանը պատասխանեց մասնակիցների հարցերին։