«Մարդերգության քուրմը» խորագրով միջոցառում ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ «Մարդերգության քուրմը» խորագրով գրական-գեղարվեստական միջոցառում, որը նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազին և նրա մարդերգությանը:
Հովհաննես Շիրազն արդիական է, ինչպես բոլոր իրական մեծերը, ազգային է խորապես ու հենց դրանով էլ՝ համամարդկային: Հովհ․ Շիրազն իր ստեղծած մնայուն արժեքներով հենց այսօրվա բանաստեղծն է և հայության տխրագին անցյալի, տագնապներով ու մաքառումներով բնորոշվող ներկայի մեծ երգիչը և ըղձաշատ գալիքի գերազնիվ պատգամախոսը:
Միջոցառման նախաձեռնողը և կազմակերպիչը ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանն էր։
Միջոցառմանը մասնակցում էին ՇՊՀ-ի տարբեր մասնագիտությունների ուսանողներ և դասախոսներ:
 Միջոցառման ավարտին ելույթներով և շնորհակալական խոսքով հանդես եկան ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը, բ․գ․դ․, պրոֆեսոր, շիրազագետ Սամվել Մուրադյանը, Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Լուսինե Պետրոսյանը, Շիրազի քրոջ թոռնուհի Նարինե Խաչատրյանը, ՇՊՀ-ի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Մարիետա Խաչատրյանը։