ՇՊՀ-ում էր Շիրակի մարզպետը
Այսօր Շիրակի պետական համալսարանում հյուրընկալվել էր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Նա հանդիպում ունեցավ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց այցի և նախաձեռնության համար՝ ընդգծելով նման ձևաչափի շփումների կարևորությունը։
Մարզպետ Դավիթ Առուշանյանը նշեց, որ երիտասարդների հետ հանդիպումների շարքը ցանկացել է սկսել իր հարազատ բուհից։ Նա ուսանողներին կոչ արեց լինել անկեղծ և անկաշկանդ՝ ընդգծելով, որ հանդիպումն անցկացվում է ազատ ձևաչափով՝ նպատակ ունենալով լսել ուսանողներին, պարզել նրանց հուզող հարցերն ու մտահոգությունները, ինչպես նաև բացահայտել առկա կարիքները։
Հանդիպումն անցավ հարցուպատասխանի, ակտիվ և կառուցողական քննարկման մթնոլորտում։


















