Դրամաշնորհային ծրագիր՝ Պեկինի տեխնոլոգիական համալսարանում ուսանելու համար
Պեկինի տեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելու նպատակով ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը «Chinese Government Scholarship (CSC)» ծրագրի շրջանակում հատկացվել են կրթաթոշակային 3 տեղեր:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտադիմումը, ինչպես նաև պահանջվող մնացած փաստաթղթերը և ներբեռնել հետևյալ կայքէջեր՝ https://studyinchina.csc.edu.cn , https://apply.isc.bit.edu.cn/ (կրթաթոշակային ծրագրի դիմումավճարը կազմում է 600 չինական յուան)։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ և մասնակցելու համար գրանցվել մինչև ս.թ. հունվարի 22-ը Արտաքին համագործակցության կենտրոնում՝ Բ 2-16 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժ. 10:00-18:00: