ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպեց ԼՂ-ից տեղահանված և ՇՊՀ-ին կցագրված ուսանողների հետ
Այսօր ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՇՊՀ-ի համապատասխան մասնագիտական կրթական ծրագրերին կցագրված ուսանողների հետ։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությանը համահունչ՝ Շիրակի պետական համալսարանը զբաղվում է նաև ուսանողների առջև ծառացած կարիքների և խնդիրների վերհանմամբ, ուսանողների ինտեգրման հոգեբանական և կրթությանն առնչվող հավելյալ հարցերով։
Ռեկտոր Ե․ Սերոբյանը հանդիպման ընթացքում կարևորեց Լեռնային Ղարաբաղից ՇՊՀ տեղափոխված ուսանողների ուսումնառությունը շարունակական ու անընդհատ դարձնելու հարցում բուհի աջակցությունը։
Քննարկվեցին կցագրված ուսանողների ուսումնառությանը վերաբերող ընթացիկ հարցեր։
Հանդիպմանը ներկա էին նաև Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը, Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Լևոն Մարտիրոսյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ Աիդա Գարեգինյանը, Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ Օֆելյա Հովհաննիսյանը, Ուսանողների աջակցության բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանը և Ուսանողական խորհրդի նախագահ Նյուռա Մուրադյանը։


