«Կառավարման տեսության և պրակտիկայի փոխակերպումը 21-րդ դարում» միջազգային գիտագործնական գիտաժողով

Հայ-Ռուսական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի, Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի, Երևանի պետական համալսարանի, Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանի (ք. Սոֆիա, Բուլղարիա), Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի, Կուբանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Արարատբանկ» ԲԲԸ-ի կողմից 2024թ. հոկտեմբերի 30-31-ին կազմակերպվում է «Կառավարման տեսության և պրակտիկայի փոխակերպումը 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովը կանցկացվի առկա, հեռակա և հեռավար ձևաչափերով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. հոկտեմբերի 10-ը լրացնել մասնակցության հայտը՝ կցելով ներկայացվող պահանջներին համապատասխան նյութերը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):