Մասնագիտական կողմնորոշման այցեր ՇՊՀ-ում

2025թ․ ապրիլի 11-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի պետական համալսարանում մասնագիտական կողմնորոշման նպատակով հյուրընկալել ենք Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի 40 հանրակրթական, միջնակարգ և ավագ դպրոցների ու վարժարանների 8-10-րդ դասարանների շուրջ 700 աշակերտների։
Այցերի ընթացքում ապագա դիմորդները ծանոթացել են․
 ՇՊՀ-ում մասնագիտական կրթություն ստանալու ընթացքում ուսանողներին ընձեռվող հնարավորություններին,
  • ԲՏՃՄ ուղղությունների գծով սովորող ուսանողներին պետության կողմից տրամադրվող արտոնություններին (70․000 ՀՀ դրամ կրթաթոշակ),
  •  Միջազգային փոխանակման ծրագրերի միջոցով եվրոպական բուհերում ուսումնառության հնարավորություններին,
  •  Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ընձեռած առավելություններին,
  •  Բուհում գործող ներբուհական և պետության կողմից սահմանված զեղչային համակարգերին,
  •  Ֆակուլտետների և ամբիոնների գործունեությանը, թողարկվող մասնագիտություններին, Ռազմական ամբիոնում ուսանելու առավելություններին,
  • ՇՊՀ-ի նյութատեխնիկական հնարավորություններին։
Շնորհակալություն ենք հայտնում ԿԳՄՍ նախարարությանը, Շիրակի մարզպետի աշխատակազմին և մեր գործընկեր դպրոցներին՝ արդյունավետ համագործակցության համար։