Հանդիպում Շիրակի մարզպետի հետ, մայիսի 14-ին ժամը 13:30-ին, ՇՊՀ, նիստերի դահլիճ

Սիրելի՛ ուսանողներ,
Մայիսի 14-ին  ժամը 13:30-ին, Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում կկայանա ՇՊՀ ուսանողների հանդիպումը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ։
Սա բացառիկ հնարավորություն է Շիրակի մարզպետի հետ անմիջական զրուցելու, ինչպես նաև ձեզ հետաքրքրող հարցերն ու խնդիրները բարձրաձայնելու համար։
Սպասում ենք ձեր ակտիվ մասնակցությանը։