«Պատահական գտածոներ Շիրակի Սպանդարյան գյուղի դամբարանադաշտից» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական սեմինար՝ «Պատահական գտածոներ Շիրակի Սպանդարյան գյուղի դամբարանադաշտից» թեմայով։ Սեմինարի բանախոսն էր Պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ Ինգա Ավագյանը:Բանախոսը ներկայացրեց Սպանդարյան գյուղից հայտնաբերված ուշագրավ հնագիտական գտածոները՝ բրոնզե թասը և բրոնզե գոտին, որոնք թվագրվում են մ.թ.ա. 10-7-րդ դարերով։ Նա անդրադարձավ ուշ բրոնզեդարյան և վաղ երկաթեդարյան գոտիների տիպաբանությանը, դրանց խմբավորմանը և նշեց, որ Սպանդարյանի գոտին դասվում է 2-րդ խմբին՝ խոշոր ու զանգվածային բրոնզե գոտիների շարքին։ Սեմինարի ավարտին Ի․ Ավագյանը պատասխանեց մասնակիցների հարցերին։