«Շիրակի մարզի բնակչության աղքատության մակարդակը և միտումները XX դարի վերջին և XXI սկզբին» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի դոցենտ Արտաշես Բոյաջյանն անցկացրեց «Շիրակի մարզի բնակչության աղքատության մակարդակը և միտումները XX դարի վերջին և XXI սկզբին» թեմայով գիտական սեմինար։
Սեմինարի նպատակն էր ազգաբանական և վիճակագրական տեսանկյուններից վերլուծել Շիրակի մարզի բնակչության աղքատության արդի մակարդակը և միտումները՝ ներկայացնելով դրանց սոցիալ-ժողովրդագրական հետևանքները։ Բանախոսը նշեց, որ առաջին անգամ է փորձ արվում վիճակագրական տվյալների և դաշտային ազգագրական նյութերի հիման վրա ներկայացնել մարզի բնակչության աղքատության շարժառիթները և առաջարկել դրանց հաղթահահարման ուղիներ։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան։