Տեղեկատվական հանդիպում՝ պրակտիկային ընդառաջ

Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ բակալավրի առկա ուսուցման 4-րդ կուրսերի ուսանողների համար։

Ուսանողներին ողջունեցին և հաջողություններ մաղթեցին Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Անահիտ Վալեսյանը և Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանը։

Պրակտիկայի պատասխանատու Ինեսսա Գալստյանն ուսանողներին ներկայացրեց․

  • պրակտիկայի նպատակը, խնդիրները և ընթացակարգը,
  • կազմակերպման և գնահատման կարգը,
  • մեթոդիստի հետ աշխատանքի և պրակտիկայի օրագրի լրացման առանձնահատկությունները,
  •  պրակտիկանտի իրավունքներն ու պարտականությունները։

Ուսանողների մանկավարժական, արտադրական և ուսումնական պրակտիկաներն իրականացվելու են սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 17-ը ներառյալ։