«Ֆիտոնցիդային և պրոտիստոցիդային հատկություններով օժտված բույսերի արդյունավետության գնահատումը» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական սեմինար՝ «Ֆիտոնցիդային և պրոտիստոցիդային հատկություններով օժտված բույսերի արդյունավետության գնահատումը» թեմայով: Բանախոսը Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Կարինե Պետրոսյանն էր։
 Սեմինարի նպատակն էր ներկայացնել ֆիտոնցիդային և պրոտիստոցիդային հատկություններով օժտված բույսերի առանձնահատկությունները, մասնավորապես՝ դրանց կիրառման արդյունավետությունը քաղաքային կանաչապատման գործընթացում։ Բանախոսը վեր հանեց նաև Գյումրի համայնքի կանաչապատման հետ կապված առկա խնդիրները՝ ընդգծելով, որ ինչպես հանրապետության մի շարք քաղաքներում, այնպես էլ Գյումրիում, կանաչ տնկարքներն աստիճանաբար կորցնում են իրենց ֆունկցիոնալ նշանակությունը։ Շատ ծառեր և թփեր ծերացել են, վարակվել տարբեր հիվանդություններով ու վնասատուներով՝ կորցնելով իրենց գեղազարդությունը։
 Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, հարցուպատասխան։