ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՏԻՄԻՇՈԱՐԱՅԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՌՈՒՄԻՆԻԱ)
Ռումինիայի Տիմիշոարայի Արևմտյան համալսարանը մեկնարկել է 2023-2024 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ բակալավրի, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագրերի ուսանողները:
Ուսանողների համար շարժունությունն իրականացվում է 4 ամսով:
Շարժունությունն իրականացվելու է հետևյալ մասնագիտությունների գծով՝
- Քիմիա
- Կենսաբանություն
- Աշխարհագրություն
- Ֆիզիկա
- Մաթեմատիկա
- Համակարգչային գիտություն
- Սոցիոլոգիա
- Հոգեբանություն։
Ծրագիրը հոգում է ակադեմիական շարժունության հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը:
Հայտադիմումները ներկայացնելու վերջնաժամկետը ս․թ․ հունիսի 2-ը, ժամը 17։00-ն է։
Մանրամասների համար դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն՝ Բ2-12 սենյակ, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-17:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 077069126 հեռախոսահամարով: