Մասնագիտական կողմնորոշման այց Աշոցքի միջնակարգ դպրոցում
Ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշման նպատակով ՇՊՀ-ի կողմից իրականացվող տեղեկատվական հանդիպումների
առաջին այցը Աշոցքի միջնակարգ դպրոցում էր։
ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գևորգ Ասատրյանը տարածաշրջանի մի քանի գյուղերի դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին ներկայացրեց ՇՊՀ-ում մասնագիտական կրթություն ստանալու ընթացքում ուսանողներին ընձեռվող հնարավորություններն ու արտոնությունները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգն ու գործընթացը, ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլերը։
Հանդիպման ավարտին պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին։







