Ջաջուռի միջնակարգ դպրոցի գրադարանը համալրվեց նոր գրքերով
Շիրակի պետական համալսարանը, հավատարիմ մնալով իր որդեգրած գործընկերային կապերի ընդլայնման և ամրապնդման գաղափարախոսությանը, Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ Ջաջուռի միջնակարգ դպրոցի գրադարանին տրամադրեց շուրջ 100 անուն գեղարվեստական և մասնագիտական գրքեր, ուսումնական ձեռնարկներ, այդ թվում նաև ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանի համահեղինակած «Ֆիզիկայի շտեմարանի խնդիրների լուծման ուղեցույց» աշխատությունը։
Ի դեպ, դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհուն և ֆիզիկա առարկայով ամենաշատը հետաքրքրված աշակերտին Ե․ Սերոբյանն աշխատությունը նվիրեց իր մակագրությամբ։




