ՇՊՀ-ում էին ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները
Շիրակի պետական համալսարանի Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ ՇՊՀ էին ժամանել ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Թորի Ա․ Գոուդը և «Ամերիկյան անկյուններ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Հովսեփյանը։
ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի
պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանի, Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանի և Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանի հետ ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք կնպաստեն ՇՊՀ-ի ներգրավվածությանը ԱՄՆ դեսպանատան և «Ամերիկյան անկյունների» կողմից կազմակերպվող ուսանողական տարբեր միջոցառումներին և ծրագրերին։


