Հանդիպում Հայաստանում «Ամերիկյան անկյուններ» ծրագրի ղեկավարի հետ

Շարունակելով ընդլայնել արտաքին համագործակցության շրջանակները՝ Շիրակի պետական համալսարանի Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հ․ Մելքոնյանը և Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վ․ Էլոյանն աշխատանքային հանդիպում-քննարկում ունեցան Հայաստանում «Ամերիկյան անկյուններ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Հովսեփյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք կնպաստեն ՇՊՀ-ի ներգրավվածությանը «Ամերիկյան անկյուններ» ծրագրի և ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվող ուսանողական տարբեր միջոցառումներին։
Տ․ Հովհաննիսյանը ԱՄՆ դեսպանատան կողմից համալսարանին փոխանցեց տարբեր մասնագիտություններին առնչվող անգլալեզու գրքեր և ձեռնարկներ։ Նա նաև շրջեց բուհում, ծանոթացավ համալսարանի նյութատեխնիկական հնարավորություններին։