Տեղեկատվական հանդիպում առաջին կուրսեցիների հետ

Հոկտեմբերի 9-ին Շիրակի պետական համալսարանում Որակի ապահովման բաժնի կողմից անցկացվեց տեղեկատվական հանդիպում առաջին կուրսեցիների հետ։ Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել համալսարանում իրականացվող որակի ապահովման գործընթացների կազմակերպմանն ու իրականացմանը։
Հանդիպման սկզբում ուսանողներին ողջունեց և համալսարանում որակի ապահովման գործընթացների իրականացման սկզբունքների հետ ծանոթացրեց Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանը, այնուհետև Որակի ապահովման պատասխանատու Շուշաննա Սահակյանը ներկայացրեց, թե որոնք են համալսարանի Որակի ապահովման ներքին համակարգի հիմնական նպատակները, ինչպես նաև ուսանողների մասնակցության կարևորությունն անցկացվող հարցումներին և այլն։
Հանդիպման ավարտին Որակի ապահովման բաժնի աշխատակիցները պատասխանեցին ներկաների հարցերին։