ՇՊՀ-ում էին Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները

Հոկտեմբերի 9-ին ՇՊՀ-ում էին Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հաննա Յոնսոնը, ծրագրի պատասխանատուներ Արման Գասպարյանն ու Դեյվիդ Այլը և ծրագրի ավագ օգնական Նոնա Գալստյանը։ Նրանք ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ Աիդա Գարեգինայի ու Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչի ԺՊ Արշավիր Գասպարյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկեցին ՇՊՀ-ում իրավաբանական կլինիկա հիմնելու հնարավոր տարբերակները և կառույցների միջև փոխհամագործակցության հետագա ուղիները։

Հյուրերը հանդիպեցին նաև Պատմության և իրավագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ, շրջայց կատարեցին բուհում, ծանոթացան համալսարանի նյութատեխնիկական բազային։