Աշխատանքային քննարկում ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Արթուր Պապիկյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք կնպաստեն ՇՊՀ-ի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության շրջանավարտների աշխատանքային կարիերային, ինչպես նաև՝ սովորող ուսանողների գործնական գիտելիքների խորացմանը և Միասնական սոցիալական ծառայությունում պրակտիկայի անցկացման հնարավորությունների ընդլայնմանն ու բազմազանեցմանը։ Քննարկվել է նաև առաջիկայում համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը։
