Մրցույթներ՝ հայտարարված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է հետևյալ մրցույթները, որոնց մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով համապատասխան հղումներով:
- Գիտական հետազոտությունների նախագծերի աջակցություն,
- Արտասահմանյան գործուղումների (վերապատրաստումների) աջակցություն,
- Գիտական միջոցառումների կազմակերպման աջակցություն,
- Մագիստրոսական կրթաթոշակների տրամադրում:
Մրցույթներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. հոկտեմբերի 15-ը մասնակցության հայտերի և պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկել info.vaprize@sci.am էլ. հասցեին, իսկ տպագիր տարբերակներն առաքել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցներն ու ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):