Ի գիտություն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների
Ըստ ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 8-ի N 752-Ն որոշման (ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 589 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ), ՇՊՀ դիմող հավակնորդները սույն թվականի օգոստոսի 14-ից 25-ը բոլոր աշխատանքային օրերին, ժամը 11։00-ից 15։00-ն համապատասխան փաստաթղթերով կարող են մոտենալ ՇՊՀ ընդունող հանձնաժողով՝ դիմում գրելու:
Փաստաթղթերի փաթեթը ներառում է՝
- դիմում` ուղղված ռեկտորին (լրացվում է տեղում),
- ավարտական փաստաթուղթ` դիպլոմ և դրա ներդիրը պատճեններով,
- արձանագրության պատճենը,
- չորս լուսանկար (3×4 չափի),
- անձը հաստատող փաստաթուղթ՝ պատճենով (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական (մինչև 16 տարեկան հավակնորդի համար), զինվորական գրքույկ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական կամ փախստականի վկայական),
- զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը),
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):