Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այցելեցին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիր։
Համալսարանականները ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակն հավերժացնող Անմար կրակի մոտ՝ ոգեկոչելով հայրենիքի համար կյանքը տված հերոսների սխրանքը։