Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում

Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման երկրորդ փուլի դիմումները 2024-2025 ուստարվա համար ընդունվում են մինչև 2025թ․-ի մարտի 10-ը։
Առկա ուսուցման բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ֆակուլտետի դեկանին, «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտության դեպքում՝ Ռազմական ամբիոնի պետին:
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում, ըստ առաջադիմության (առկա բակալավր և մագիստրատուրա (2-4 կետերի) — առնվազն ՄՈԳ 60, մագիստրատուրա (1 կետի)- առնվազն ՄՈԳ 70), տրամադրում է՝
1. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին (28 և ավելի միավոր),
2. սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին,
3. մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին,
4. առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունված՝ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին:
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն քննարկվում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին բոլոր աշխատանքային օրերին, ժ. 9:00-17:00: