Ընդլայնվում են ՇՊՀ-ի և Գյումրու Ռուսական տան համագործակցության շրջանակները

Գյումրու Ռուսական տան հետ համագործակցության շրջանակներում Շիրակի պետական համալսարանում անցկացվեց բաց դաս՝ նվիրված Ռուսաստանի Գիտության օրվան։ Բաց դասը ներառում էր կենսաբանության և քիմիայի լաբորատոր փորձեր և փորձարկումներ, որոնք անցկացվեցին ՇՊՀ-ի Կենսաբանության և քիմիայի ամբիոնի լաբորատորիաներում։
 Մասնակիցներին ողջունեց և արդյունավետ համագործակցություն ցանկացավ ամբիոնի վարիչի ԺՊ պրոֆեսոր Ս․ Ալեքսանյանը։
 Միջոցառման մասնակիցները՝ Գյումրու պետական բժշկական քոլեջի առաջին կուրսի ուսանողները, դիտեցին և մասնակցեցին տարբեր փորձարարական գործընթացների՝ ուսումնասիրելով քիմիական ռեակցիաների ընթացքը և կենսաբանական նյութերի փոխազդեցությունները։
 Լաբորատոր փորձերն անցկացրին ՇՊՀ-ի Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Լ. Մելքոնյանը և ասիստենտ Թ. Փանոսյանը՝ ՇՊՀ-ի և քոլեջի ուսանողների մասնակցությամբ։